Ռուսաստանցի միլիարդատերերի շքեղ զբոսանավերը. Forbes (լուսանկարներ)
Զբոսանավերն ինքնաբավության և շքեղության «խորհրդանիշներից» են, որոնք հատկապես սիրված են միլիարդատերերի կողմից, ովքեր նախընտրում են ոչ միայն նավերի հսկա չափերն ու գինը, այլև դրանց ճոխ և հագեցած «պարունակությունը»։

Հարյուր չորս մետրանոց Quantum Blue-ն պատկանում է «Մագնիտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկուն (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով ՌԴ միլիարդատերերի ցանկում 15-րդ տեղում է։ Աշխարհի խոշորագույն զբոսանավերի ցանկում այն զբաղեցնում է 29-րդ տեղը։ Նավն ունի հարմարավետ առանձնասենյակներ, ընդարձակ հանգստյան սրահ, սպա, վերելակ, ուղղաթիռային հարթակ, լողավազան, ջակուզի և ավտոտնակ։


Նավն արտադրվել է 2012-ին և աշխարհի ամենամեծ զբոսանավերի շարքում այն 53-րդ տեղում է։ Nirvana-ն ունի ընդամենը վեց առանձնասենյակ, սակայն նավի սեփականատիրոջ նավախուցն ամենաշատ տարածքն է գրավում։ Նավն ունի 3D կինոթատրոն, բարեր, ռեստորաններ, փոքրիկ պարտեզներ, լիովին կահավորված մարզասրահ, սպա, ինչպես նաև տեռարիում՝ էկզոտիկ սողուններով։

ՊԻԿ ընկերությունների խմբի համահիմնադիր Կիրիլ Պիսարևը հնարավոր է հսկա 4YOU զբոսանավի սեփականատերն է, որը կառուցվել է 2012-ին և ունի 54.3 մետր երկարություն։ Ընդարձակ տախտակամածը տեղավորում է 6 հարմարավետ նավախուց, մարմարե լոգարան, ջակուզի, մերսման սենյակ, մարզասրահ։ Այն կարող է հյուրընկալել 12 ուղևորի։

Իտալական Serene զբոսանավի տերը հավանաբար S.P.I. Group տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Շեֆլերն է։ Նավն արտադրվել է 2011-ին և ունի 134 մետր երկարություն։ Աշխարհի ամենամեծ զբոսանավերի շարքում այն գրավում է 12-րդ տեղը։ Շեֆլերը, Forbes-ի համաձայն, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 49-րդն է։

«Եվրոցեմենտ գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլարետ Գալչևը, ով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 23-րդն է, ձեռք է բերել 73 մետրանոց Sapphire նավը։ Այն արտադրվել է 2011-ին։ Դիզայներները ստեղծել են յուրահատուկ ինտերիեր՝ փայտե հատակներով և ժամանակակից ոճով։ Տասներկու հյուրեր կարող են տեղավորվել վեց նավախցերում։ Sapphire-ն ունի կինոթատրոն, լողավազան, սպա և բարեր։










