Օ՜ Զանգեզուր, օ՜ Տաթև. մշակութային շոկ /երկրորդ պատում/
ՎԱՐԴուհի Սիմոնյանի «Օ՜ Զանգեզուր, օ՜ Տաթև» շարքի առաջ պատումն այստեղ:
-Ինչ էլ լաչառ ա է, վրա ա պրծել, թե էն աղջկա երեսը մաշկի, բա ես մի դրա լեզուն չիմանամ՝ ասեմ՝ յանի երկուոտնանուն լավություն անելի չի՞, սումկա ա էլի, ճղվեց-ճղվեց: Ա, ղուզի, դրան ասա ամոթ ա է, հեն է՜, էն տղամարդիկ տես ոնց են նայում, բա կնիկը տղամարդու կողքին սիրտը էդպես բողազով դուրս կթափի՞, ամոթ ա է՜. ամոթը տվել են շանը չի կերել:
-Ա, քեզ ղուրբան, մեղք էլ ա է, երակները կռոճ-կռոճ ա արդեն դառել, մի նայի է՝ էդ հիվանդ կլինի, որ միանգամից էդպես ջղայնացավ: Բեր էս ծառի տակ, թող էս հով տեղը մի քիչ նստի, հանգստանա: Համ էլ ասա, էսօր գյուղում տարի ենք տալիս, գյուղը տխուր բանի ա, չի կարելի, որ գյուղամիջում սենց ղալմաղալ լինի, մեր նամուսը չի վերցնի էս բանը:
-Լավ, ժողովուրդ, որ տենց հարց կա, ես հեսա իրեն տանեմ մի քիչ ներքև, տեսնեմ ինչ ա ուզածը:
-Բա գյուղ ա մնացել որ, առաջ մտնում էիր խանութ, շան ոտի հետ հազար սումկա էր գնում, հիմա իսկի նապրիմերի համար մինն էլ չկա, որ առնենք, տանք, սրա ձենը կտրցնենք:
-Այ, մարդ, սպասի գնամ տներով տամ մինը ճարեմ էլի, սա աչքիս պինդ ա բռնացրել, մինչև մինը չճարենք՝ տանք, էս աղջկա բուկը բաց չի թողնելու է՜: Քոռ մնամ է, իմ ձեռով գնաց՝ ասի մի կտոր էլ էս անտեր մնացած քաղցր լավաշան դնեմ՝ էս օյինը եկավ գլխներիս: Բան չկա, ես մեղավոր եմ, ես էլ կգնամ մի սումկա կբերեմ կտամ իրան, դուք գործ չունեք: Գյուղում էսօր տխրություն ա, տարի ա, ամոթ ա, որ գյուղից մի ձեն դուրս գա:
-Սպասեք, մի հատ իրեն առաջարկեմ էս նոր պայուսակի տարբերակը, որովհետև էս աղջիկը հիմա փաստորեն իրերը դնելու մի հարմարանք էլ չունի:
-Հա, ղադադ տանեմ, հետո թող սիրտը կոտրած չգնա, բա ղոնաղ ա, եկել ա մի քիչ ուրախանա, էն էլ էս խաթան եկավ գլխին: Ասա, տնաշեն, տնից որ կնիկը դուրս գա երկու զապաս կոնթավոր պայուսակ կվերցնի, բա երկար ճամփա ես գնում, կնիկ ես, կարող ա, մի լավ սերվիս ա պատահում քեզ, էրեխեքին շորուշիթ ես առնում: Առաջ, էն լավ ժամանակները, ես մի անգամ Մոսկվա եմ գնացել՝ է՜, սաղ գյուղի համար կրել եմ է՜, էլ մեբելներ, էլ 12 պերսոն էն ամենալավ սերվիսները, սաղ գյուղի օժիտները մի գնալով բերեցի: Սրա սումկում իսկի մի փոխնորդ էլ չկար: Էս խորհուրդն էլ տուր, ասա մյուս անգամ առանց զապասի տնից դուրս չգաս:
-էդ ի՞նչ ասեցիր, որ ունքամեջը մի փոքր բացեց, հենա ոնց որ էլ պոզ-պոզ չի անում, քիչ-քիչ ոնց որ սիրտը բարակեց, հա՞:
-Այ, մարդ, դե մարդ ա էլի, կկատաղի էլ, փուշը կթողնի էլ, յանի մենք տենց չե՞նք, նա էլ մեզ պես կնիկ ա էլի, մի քիչ հերսը թափեց հետո խելոքացավ: Երևի հասկացավ, որ էսօր գյուղի համար տխուր օր ա, ղադադ տանեմ, էդ ասեցիր, չէ՞:
-Հա, էդ էլ եմ ասել, մեկ էլ, սումկա տալն էլ:
-Արևդ կծեմ, էդ տխրությունը, որ ասել ես, դա իրան բոլ էր, էդ ա իրան հալած յուղ սարքել: Բա էս գյուղի օրենքն ա, տխրության ժամանակ սաղ իրար հետ կբարիշեն, արյունը արնով չեն լվա, ղուզի: Էն գնացողը մնացողին ասում ա՝ իրար հետ լավ եղեք, գյուղի մարդկությունն ու շնորհքը լավ պահեք, որ ես հողի տակին չչարչարվեմ:
-Հը, գնամ սումկան բերե՞մ:
-Ալո, ալո՜:
-Մա՞մ, հո բան չի՞ եղել, ձենդ էն չի:
-Ոնց չի եղել, էդ ինչե՞ր ես գրել Տաթևի մասին.անտեր մնա, անտեր մնա էդ կոմպյուտրը, որ չեմ էլ կարում բացեմ կարդամ՝ թե էդ ինչեր ես գրել:
-Պահո, կարող ա՞ տաթևացիք քեզ վրա կռիվ են եկել:
-Բռնածդ չեմ, որ ինձ քննես, ինձանից ընկածն ես. դե հենց հիմա առանց մի տառ փոխելու կարդա գրածդ:
-/Դե արի և գլխավոր գլավլիտիս հրամանը շրջանցի: Խելոք-խելոք կարդում եմ. . «Օ, Զանգեզուր, օ Տաթև.SOS.Քաղաքակրթությունների պատերազմ» -ը /
-Վերջացա՞վ:
-Մեկ էլ դրա երկրորդ սերիան եմ մի քիչ սղագրել, դեռ դա ավարտված չի:
-Յա, էդ բան ու գործ չունես հա, հիմա էլ տաթևացիների վրա սերիալներ ես սարքում, մենք էլ քեզ համար ծաղրի առարկա ենք:
-Չէ, այ կնիկ, ինչ ծաղր, բա ես տաթևացիներին պաշտում եմ, իրանց վրա ծաղր կանե՞մ: Էն կարդացածս խի ծա՞ղր էր:
-էն կարդացածդ ոչինչ, չնայած մի քանի տեղ լավ էլ լավ կծել էիր: Էդ տեղերն էլ արագ-արագ թռնում էիր, որ գլխի չընկնեմ: Հիմա էս նոր գրածդ կարդա, նոր գրածդ, ես դրա տակն էլ կհասկանամ, գլուխն էլ:
-Բայց ինչ ա եղել, չեմ հասկանում: Սա դեռ նոր եմ ցրցամ տվել, ընդամենը գրել եմ, որ կռիվը դեռ երկար շարունակվել ա, հետո էլ պիտի գրեմ, թե էդ ֆրանսուհին ոնց ահագին փոխհատուցում պահանջեց ինձնից ու սաղ գործուղման փողս ոնց պլոկեց , բայց տաթևացիներին թվաց, թե գյուղում նշվող տարին էր պատճառը, որ սա սուս արեց ու հարազատի պես ընկավ սրանց ճիտը: Վերջում էլ սրան հանգուցյալի կենացը թթի օղով էնքան խմել տվին, որ համարյա շալակած հասցրի իրա երամի ետևից: Էդքան բան:
- Ուզում ես ասես՝ դրա մեջ էլ Լիսկա չկա՞: Հիմա մորդ լսի. ես էսքան ժամանակ մի հարցով քո գործին չեմ խառնվել, քո գլխու՝ ինչ ուզել ես, արել ես: Բայց էդ ժողովրդին կրակի մեջ չգցես, ես քեզ շատ եմ խնդրում: Ինչքան որ քննադատել են դրան՝ ջնջի: Մեղք ա էդ ժողովուրդը, առանց էն էլ գնացիր քո աչքով տեսար, թե ինչ հալի են. էդ խուզուխուռին դեմ կանգնելու համար իսկի գազ ու ջուր չեն տալիս գյուղին: Ցավդ տանեմ, էս անգամ մորդ լսի. ժողովուրդ ա էլի, միամիտ-միամիտ բողոքել ա պահի տակ, բայց որ գրեցիր՝ գնալու են բոլորին նեղեն, հացից ու գործից զրկեն: Առանց էն էլ գյուղում երկու ջուխտ ա մնացել, մի՝ կենտ: Ես քեզ խնդրում եմ…
-Մամա, դու բոլոր տաթևացիների փոխարեն մի վախեցի ու ամբողջ գյուղի անունից էլ մի խոսա:Որ էդ ժողովուրդը վախեցող լիներ՝ նրա աջ թևին գյուղի մեջտեղը չէր փռի, շան ծեծ չէր տա: Հետո վախեցողները էդպիսի սուր հարցազրույցներ չէին տա, հո թաքո՞ւն չեմ ձայնագրել, ափաշքյարա ձայնագրիչը դրել եմ, իրենք էլ անկեղծ խոսել են: Միացնե՞մ լսես:
-Ցավդ տանեմ, գիտեմ, որ ամեն ինչ էլ ասել են:Բայց հորդ չոր կողը դենը դիր ու հասկացի՝ ինչ եմ ասում:Ես չեմ ուզում քո պատճառով գյուղին մի վնաս գա, չեմ ուզում…
-Հերս որ լիներ, մի երկու բան էլ ինքը կավելացներ ու կասեր՝ անպայման գրի: Քո պես չի, որ…մա՞մ, լացում ե՞ս…
-…
-Մա՜մ…
-Չէ, չեմ լացում…Բայց դու ախր մի հեր, մի թափով ախպեր, մի մեջք չունես, դու էլ մենակ, անտեր, էդ ումով ես տենց վեր-վեր թռնում, բա որ գան՝ մի վնաս տան. տասը տարի անգործ մնացիր, չխրատվեցիր էլի: Լիսկան իրա պատիժը թող Աստծուց ստանա, հենա եկավ Տաթև, երկու-երեք ժամ ճոպանուղուց մնաց կախված, էդ իրան բոլ էր, էդ հենց Աստծո պատիժն էր իրան: Ջնջի, ցավդ տանեմ, ջնջի, չգրես:
- Ամալյա Վաղարշակովնա, գիտե՞ս, չէ՞ որ ձայնագրվում ես: Դե որ տաթևացիներին ուզում ես փրկես, ուրեմն հարվածը վրադ վերցրու, ինքնազոհության գնա, դե որ մեզ խնայում ես, ինքդ էլ քննադատիր Լիսկային: Ասա՝ ձայնագրում եմ:
-Ինչ ասեմ, բա հարց չես տալի՞ս, ես ինձուինձ ի՞նչ խոսամ:
-Ի՞նչ հարց տամ:
-Հարցրու՝ ասա, Տաթևում ապրողները գոհ են Սյունիքի մարզպետից, բայց քաղաքում մի քանիսը դժգ…չէ, տենց լավ չի ստացվի, էդ ժամանակ ես էլ ո՞նց ասեմ, թե գյուղացիք գոհ են մարզպետից: Լավ ա սենց հարցը տաս՝ ասա, գյուղում վերջին անգամ ե՞րբ եք եղել, ինչ փոփոխություններ եք նկատել, որ ես իմ ուզածն ասեմ:
-Լավ, հարցնում եմ, պատասխանի:
-Դե սիրուն, քո բառերով ձևակերպումներդ տուր էլի, սենց չոր-չոր ես ո՞նց խոսամ:
-Լավ, լսի, տալիս եմ հարցը՝ Դուք որ գյուղ գնացիք, նկատեցի՞ք, մարդիկ ի՞նչ էին խոսում Լիսկայի մասին:
-Էհ, տեսնում ես, ծաղրի ես վերածում:
-Ինչի՞ եմ ծաղրի վերածում: Ասում ես հարցը տուր, ես էլ տալիս եմ:
-Դե հարցդ շնորհքով տուր, Լիսկա մի ասա, Սուրեն Խաչատրյան ասա:
-Դու ժուռնալիստին մի սրբագրի է, հարցին պատասխանի:
-Հա, բայց էդ կուղղես, ամոթ ա: Ես ուզում եմ ասել, որ…ձեր հարցին պատասխանելով, ուզում եմ…այ, մարդ, սա կրա՞կ էր, որ դու ինձ գցեցիր մեջը:Ես հիմա ի՞նչ պատասխանեմ: Քո պես հազարն էլ լինի ես սուտ ասողը չեմ: Հիմա էդ ժողովրդի հետ ես էդ խուզուխուռի մասին խոսացե՞լ եմ, որ խաբե՞մ: Տաթևացիք էլ կարդան՝ թքեն երեսիս: Քո շառն ինձնից հանի:
-Բա, ընկեր Մարգարյան, տեսնո՞ւմ ես, ինչ դժվար ա սուտ բան գրելը: Բա որ դու չես կարողանում, ես կկարողանա՞մ:
-Ես քեզ չեմ ասում սուտ բան գրի: Ես ու քո հերը քանի անգամ ենք ասել՝ թե սուտ բան ես գրելու՝ մի գրի, արի, մեզ հետ ապրի, քո մի աման ճաշը մենք քեզ կտանք:
-Դե հիմա, ով քեզ զանգել, վախեցրել ա՝ էդ բանը գնա իրան պատմի: Ասա ձեզ պես հազարն էլ լինի, ես սուտ բան գրողը չեմ:
-Ուֆ, գլուխս ցավացրիր, լեզուդ հարյուր մետր ա, դե գնա գրի, թող էդ մարդկանց գնան նեղեն, տեսնեմ դու սա կմարսե՞ս: Մորդ խոսքս էլ գետնին գցեցիր: Էլ բան չունեմ հետդ խոսալու:
-Տու-տու-տու…
Մեկ ժամ անց:
-Մամա, ոնց ես, ճնշումդ չափե՞լ ես էսօր:
-Հա, չափել եմ, ճնշումս՝ 200 ա, գլխիս տեղն էլ չեմ իմանում;
-Վայ, սպասի, գալիս եմ: Մի հատ շտապօգնություն զանգեմ, դուրս գամ:
- Պետք չի: Դու որ ինձ լսես, իմ ճնշումը չի բարձրանա: Արհամարհանքը ամենամեծ պատիժն ա. էդ սաղ ժուռնալիստներով, որ էդ Լիսկային արհամարհեք, դա կդառնա բեղից վեր ընկած բրինձ: Էնքան գրել եք դրա մասին, հերոս եք սարքել գլխներիս: Էն ռադիոն հենց միացնում եմ՝ Լիսկա հա Լիսկա:
-Այ կնիկ, Լիսկայի ժամանակ չի, սպասի գալիս եմ:
-Չէ, հենց դրա պատճառով ա ճնշումս բարձրացել, բա չտեսար, թե տաթևացիք ինչքան շնորհքով մարդիկ են, չէին թողել է՜ մորս, ախպորս գերեզմանին մի փուշ էլ բուսնի, բա ես սևերես մնա՞մ իրանց առաջ: Դե դու ինձ ազնիվ ասա, որ քեզ էլ են զանգել, բերան-բերան խնդրել, որ իրանց դրա ռեխը չգցես:
-Հա, էդ օրը դեռ զանգերը չհասած՝ մեկը զանգեց, թե հազար անասուն եմ տանում սարը, կգան հետևիցս, իմ անունը չգրես: Բայց ընդամենը մեկը:
-Բա ի՞նչ ես ասել:
-Այ կնիկ, հիմա դրա ժամանակն ա՞, ասել եմ՝ հա,անունդ չեմ գրի: Հլա մի հատ էլ ճնշումդ չափի ու ինձ ասա թվերը:
-Բա դու խղճի մասին էիր գրել, ասել էիր տաթևացիք խղճով են, հիմա որ էն մյուսները չեն զանգել, չեն խնդրել, պիտի նրանց փուռը տաս, էս մեկին էլ խնայե՞ս: Բա դա արդար ա՞, կարող ա նրանք հետևանքների մասին խորը չեն մտածել: Էդ ո՞վ չգիտի, թե Լիսկան ով ա, ինչ հանցագործություններ ու գողություններ ա արել, գիտի որ մի երկու անգամ բանտ ա նստել, Լենինն ա՞, ամբողջ ժողովուրդն էլ հենա, խոսում ա իրա արկածներից, մեկը չի, երկուսը չի: Դե ուրեմն ոչ մեկին էլ անունով մի նշի, ասա ժողովուրդը սենց էր խոսում: Դու գնացել ես էդ գյուղին մի օգուտ տաս, թե՞ տասը վնաս:
-էդ ա, վախեցել եք բերան բացեք, դրա համար էլ եկել ա՝ սաղ Զանգեզուրի գլխին նստել: Ես գետինն եմ մտնում, որ ժուռնալիստները մեր մասին ասում են, թե զանգեզուրցիք ստրկամիտ ու վախկոտ ժողովուրդ են:
-Ով ա է՜ վախկոտ, պահ-պահ-պահ: Էդ բոլորին բաց թող, հենց իմ անունից էլ գրի,՝ ասա, որ էն ժամանակ դու Գորիսում ավազակություններ էիր անում, աղջիկ էիր բռնաբարում, ժողովուրդը, որ քեզնից բողոքում էր՝ քո մերը կանգնեց, թե ես իմ ցուլը բաց եմ թողել, դուք ձեր կովերը լավ պահեք: Մենք էդ ժամանակ պիտի էդ ցուլիկն իրանց գոմից պինդ կապեինք, որ չգնար նստեր կառավարությունում: Ասա՝ դու էդ ոսկի ժողովրդի համբերությանը չխաբվես, մեր Զանգեզուրի ժողովուրդը շատ խելոք ու համբերատար ա, բայց որ կատաղեց է, քեզ ցուլիկի վրա թարս կնստացնի:
-Դե լավ, այ մամ, հերիք ա, մի ջղայնացի, հեսա էլ ճնշումդ կթռնի:
-Դե էդքանը ես քեզ ասեցի, էդ մարդկանց անունները սիրուն հանում ես մեջից, նրանց մասին էլ բան չես գրում. ոչ խոսել են, ոչ իմացել ես: Լսի, բայց կարող ա մտածեն, թե դու ես ինձ սովորացրել, գան քո վրա:
-Չէ, չէ, ես ինչ իմանայի էդ ոսկե ցլիկի պատմությունը…
-Հա, դու չէիր իմանա, դու երեք ամսական ես եղել, որ մենք եկել ենք Երևան:
-Դե վերջ, համագյուղացիներիդ փրկեցիր, ապրես: Բայց ճիշտն ասած, իմ սիրտն էլ էր մի քիչ կախ, վախենում էի՝ նրանց ասածները բռնեմ գրեմ կարող ա վնաս տամ էդ մարդկանց: Բայց դե էդ ինչ գանգատ արեցին դրանից, էդ ինչ անեծք թափեցին, էլ դու սուս:
-էդ ա է՜, մենք զգույշ չենք, դանգլա ցեղ եք, միամիտ, ճակատներիդ էլ մեխը խփես՝ չի գնա, էշի կող ունեք: Կապրիզնի հորդ կտորն ես: Բա էդ ոնց ա սաղ ընկերներդ ձենները փորները գցեցին ու խելոք մնացին հեռուստատեսությունում, մենակ դու էիր, որ բոլոր մեծամեծերին քննադատում էիր, դրա համար էլ իրանց պահեցին, իսկ քեզ հանեցին շպրտեցին դուրս: Բա իմ աչքերը թափվում ա է՜, էդքան տարի տանը մնացիր, դրա համար էլ սիրտդ հիվանդացավ:
-Լավ, մամ, հերիք ա, հազար գործ ունեմ:
-Հա, միշտ էդ ա, հենց սկսում եմ խոսալը, ասում ես վռազ գործ ունեմ, ոնց որ տավարդ սարը տանելի ա: Էդ պատմությունը լսե՞լ ես, որ իմ հորքուրիս տղան երկար խոսացել ա հեռուստատեսությամբ, գյուղացիք զանգել են, թե դու մեզ երեք ոչխար ես պարտք: Ասել ա՝ ոնց թե պարտք եմ: Ասել են՝ հենա բոլորս նստել, քեզ լսել ենք, գելն եկել ա երեք ոչխար սարից տարել, սուսուփուս փողն ուղարկի՝ գա: Հիմա քոնն ա:
-Հիմա դրա ո՞ր մասն էր իմը: Նյութս էլ քեզ պատմեցի՝ ցնդեց, էլ գրելս էլ չի գալիս, պիտի չպատմեի: Չգրած բանը չեն պատմի, տեղում կորում ա:
-Դե ուրեմն դու ինձ երեք ոչխար ես պարտք, ես էլ քեզ՝ մի ոսկե ցլիկ: Գնա…
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Իրադարձային
-
20:21 • 22.11.24 Ներքին Սասնաշենում անասնակեր է այրվել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»