ՌԴ-ի Հեռավոր Արևելքում 2016 թվականից հնարավոր է անվճար տարածքներ բաժանեն

11:43 • 16.06.15

ՌԴ Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով նախարար Ալեքսանդր Գալուշկան տեղեկացրել է, որ արդեն 2016թ. կարող է մեկնարկել Հեռավոր Արևելքում Ռուսաստանի բնակիչներին անվճար հողատարածքների հատկացման ծրագիրը:



Ինչպես նշում է gazeta.ru-ն, պաշտոնյան հավելել է, որ համապաստասխան օրինագիծն այս ամիս ուղարկվելու է հեռավորարևելյան շրջաններ:

 

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռուս ազգի վերածննդի համար անհրաժեշտ է, որպեսզի տեղափոխվող ամեն ընտանիք առնվազն 2 երեխա ունենա:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդուման առաջարկում է ռուսներին 1-ական հեկտար հողակտոր բաժանել Հեռավոր Արևելքում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պետք է կանխել այդ տարածքների վերավաճառումն արտասահմանցիներին: