Հնագույն Պալմիրա քաղաքին ամբողջական ոչնչացում է սպառնում
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն անողոքաբար քանդում և հողին են հավասարեցնում հնագույն հուշարձանները Սիրիայում և Իրաքում։ Սպառնալիքի տակ է գտնվում նաև Լիբանանի համաշխարհային մշակութային ժառանգությունը, գրում է Deutsche Welle-ն։
Հնագույն վանքեր, հաղթանակի կամարներ, ամֆիթատրոններ՝ սիրիական Պալմիրան, որի ավերակները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, ուշ անտիկ շրջանի ամենանշանակալի քաղաքներից է Մերձավոր Արևելքում։ Այժմ նրան սպառնում է ոչնչացումը ԻՊ-ի ահաբեկիչների կողմից։
Անհանգստացնող հաղորդագրություններ են ստացվում իրադարձությունների վայրից այն մասին, որ իրենք ականապատել են հնագույն քաղաքի ավերակները, փոխանցում են տեղեկատվական առաջատար գործակալությունները։
Ինչպես հայտնում են Սիրիայում Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունից՝ այս պահին դեռ պարզ չէ՝ ականապատել են Պալմիրայի հուշարձանները՝ այն պայթեցնելու նպատակով, թե պայթուցիկները դրված են սիրիական կառավարական զորքերը կանգնեցնելու և քաղաքը գրավելու նրանց փորձերը կանխելու համար։










