ԱՄՆ-ում կործանիչ է ընկել

12:40 • 25.06.15

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում F-16 տիպի կործանիչ է ընկել։


Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, ինքնաթիռի կործանման վայրում հրդեհ է բռնկվել։
Նշվում է, որ ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ-ի ազգային օդային գվարդիային։

 

Կործանիչն ընկել է մեծ բարձրությունից՝ գազատարի մոտակայքում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Հարակից տների բնակիչները տարհանվել են։

 

Հաղորդվում է, որ կործանիչը գիշերային փորձնական առաքելություն է իրականացրել։ Դրանում եղել է մեկ օդաչու, ում ճակատագիրն անհայտ է։