Հարավային Կորեայում MERS վիրուսից զոհերի թիվը հասել է 29-ի
Հարավային Կորեայի առողջապահության նախարարությունը հաղորդել է MERS վիրուսի հետևանքով գրանցված մահվան ևս երկու դեպքի մասին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Այդպիսով՝ վիրուսի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի։
Նախարարությունը նաև հաղորդել է, որ վարակվածների թիվը հասել է 180-ի:
Հիվանդանոցում շարունակում է մնալ 77 մարդ, որոնք բուժվում են MERS վիրուսից։
Կարանտինի տակ գտնվող մարդկանց թիվը հասել է 3.100-ի, մեկ օր առաջ հաղորդվում էր 2.800 անձի մասին:
Նշվում է, որ վիրուսի տարածման պահից 13.000 մարդ մեկուսացվել է, նրանցից 11 հազարն ազատ են արձակվել երկու շաբաթ տևած բուժումից հետո, որը համարվում է MERS վարակի թաքնված շրջանի առավելագույն ժամկետը:










