Իշխանությունը միշտ էլ ասում է, որ կայացված որոշումը հնարավոր չէ փոխել, բայց կյանքն այլ բան է վկայում. ակտիվիստ
Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը չի հիմնվում իշխանության, անգամ ամենաբարձր օղակի որևէ հայտարարության վրա, տվյալ դեպքում` վարչապետ Հովիկ Աբրահամյանի, որ ՀԾԿ հանձնաժողովի որոշումը վերանայել հնարավոր չէ, և դա հնարավոր է մեկ դեպքում, երբ այլընտրանքային աղբյուրներ գտնվեն, որոնք չկան:
«Իշխանությունը միշտ էլ քաղաքացիական շարժումների ու պայքարի ընթացքում նման հայտարարություններ արել է, սկսած Մաշտոցի պողոտայից, որ «բուծիկները» հանման ենթակա չեն, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է մնա պատգամավոր, տրանսպորտի թանկացման ժամանակ, որ համակարգը չի գործի, արդեն երկրորդ տարին է, որ աշխատում է տրանսպորտը»,-նշեց Զարուհի Հովհաննիսյանը և մասնավորեցրեց, որ խոսքը ոչ միայն ներքին, այլ արտաքին քաղաքական խնդիրներին է վերաբերում. 3,5 տարի բանակցում էինք ԵՄ-ի Ասոցացման տեքստի շուրջ, բայց մեկ օրվա մեջ անդամակցեցինք ԵՏՄ-ին:
Զարուհի Հովհաննիսյանը հավելեց, որ եթե «Հայաստանի իշխանությունները բանականություն ունեն, պետք է գնան լուծումների., որովհետև իրավիճակը կլարվի ցանկացած ուժի կիրառման պարագայում, ինչպես եղավ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ ուժի կիրառումից հետո հանրությունը հնգապատկվեց:










