Բրիտանիայի թագուհու այցը Բեռլին՝ ֆոտոշարքով
16:18 • 25.06.15
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Բեռլին կատարած այցի ժամանակ հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, գրում է Daily Mail-ը։


Թագուհին գերմանացի քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի և արվեստագետների առաջ ելույթի ժամանակ կենաց է ասել եվրոպացիների միասնության մասին։

Թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, ծիծաղով է դիմավորում պետական ընդունելությանը ժամանող հյուրերին։ 

Լուսանկարի կենտրոնում Էլիզաբեթ Երկրորդ թագուհին ողջունում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Անգելա Մերկելի կողքին կանգնած է նրա ամուսինը՝ Յոախիմ Զաուերը։

Թագուհին ողջունում է գերմանացի ջութակահարուհի Անե- Սոֆի Մութերին, իսկ ձախից Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը սեղմում է ամերիկացի դաշնակահար Լամբերտ Օրկիսի ձեռքը։

Թագուհին ողջունել է նաև Volkswagen ընկերության գործադիր տնօրեն Մարտին Վինտերկորնին։

Ճաշկերույթին մասնակցել է նաև Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը՝ կնոջ՝ Դանիելա Շատի հետ։

Մինչ ճաշկերույթը թագուհին և Անգելա Մերկելն այցելել են Բեռլինի Տեխնիկական համալսարան և ծանոթացել են ռոբոտաշինությանը։ 

Թագուհու հայրը՝ Ջորջ Վեցերորդը, և Էլիզաբեթ Երկրորդը միասին լուսանկար ունեն, որն արտանկարել են գերմանացի փոքրիկները նկարչության դասաժամին և նվիրել են թագուհուն։




Placeholder










