ԱՄՆ պետքարտուղարը հերքում է Ֆրանսիայի նախագահին լրտեսելու տեղեկությունը

08:54 • 25.06.15

ԱՄՆ-ն չի լրտեսել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին կամ այլ ֆրանսիացի քաղաքական գործչի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է gazeta.ru-ն:

 

«Մենք չենք աշխատում նախագահ Օլանդի դեմ, այնպիսի ընկերների դեմ, ինչպիսին նախագահ Օլանդն է: Մենք չենք անցկացնում որևէ օտարերկրյա հատուկ գործողություն, եթե ազգային անվտանգության հարցեր դրված չեն, ինչը ես չեմ տեսնում այս հարցում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը:

 

WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը վեց տարի լրտեսել է Ժակ Շիրակին, Նիկոլյա Սարկոզիին, ինչպես նաև Ֆրանսուա Օլանդին: