Տեղումնառատ եղանակով պայմանավորված` խոտհունձը մայրաքաղաքում սովորականից շուտ է մեկնարկել. քաղաքապետարան
Գարնան ամիսներին տեղումնառատ եղանակով պայմանավորված` այս տարի խոտհունձը մայրաքաղաքի վարչական շրջաններում սովորականից շուտ է մեկնարկել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խոտհունձն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածներում, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, բուժհիմնարկների և բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում։ Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին հանձնարարական է տրված խիստ հետևողական լինել` չոր խոտն այրելու դեպքերը բացառելու և կանխելու նպատակով։










