«Իսլամական պետության» գրոհայինները ստիպում են Էլ-Հասաքեի բնակիչներին լքել իրենց տները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստիպում են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասաքե քաղաքի Ան-Նաշվա շրջանի բնակիչներին լքել իրենց տները, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԻՊ-ի գրոհայիններն անցել են Էլ-Հասաքեի վրա հարձակման՝ քաղաքի մուտքի մոտ սիրիական բանակի անցակետերի կողքին մի քանի ավտոմեքենա պայթեցնելուց հետո:
Ահաբեկիչների առաջատար շարքերը շարունակում են քաղաքի արևմտյան թաղամասերում հաստատվելու փորձեր ձեռնարկել, այդ թվում՝ և Ան-Նաշվա թաղամասում:
Սիրիական բանակը հարևան Քամըշլի քաղաքից Էլ-Հասաքե աջակցություն է ուղարկում։
Ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այդ ընթացքում օդային հարվածներ են հասցնում քաղաքի հարավ-արևմուտքում գտվող ԻՊ-ի գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունների համաձայն՝ գրոհի հետևանքով սպանվել է 30 զինծառայող, ոչնչացվել է 20 գրոհային:










