Իտալացին միջնակարգ դպրոցն ավարտել է 91 տարեկանում

15:01 • 25.06.15

Իտալացի Նիկոլա Տորելլոն միջնակարգ դպրոցն ավարտել է 91 տարեկանում, հաղորդում է gazeta.ru-ն: Նա բարեհաջող հանձնել է մաթեմատիկայի և անգլերենի բանավոր քննությունները, ինչպես նաև բարձր գնահատական ստացել պոետ և գրող Ալեսանդրո Մանձոնիի մասին էսսեի համար:

 

Թոշակառուին աջակցելու են եկել նրա չորս երեխաները և վեց թոռները: Քննություններից հետո իտալացին ուսումնառության ավարտը նշել է բարեկամների, ուսուցիչների և քաղաքապետ Կյետի Ումբերտո դի Պրիմոյի հետ:

 

Այժմ Տորելոն պատրաստվում է ամբողջական միջնակարգ կրթության մասին վկայական ստանալ: Բացի այդ, նա ցանկանում է համակարգչից օգտվել սովորել։

 

«Իմ տարիքում կարևոր է ձեռքերը ծալած չնստելը»,- ասել է թոշակառուն, ով շաբաթը երկու անգամ գնում է տեղի լողավազան։