Եթե Իրանը չկատարի պարտավորությունները՝ համաձայնություն չի լինի. Քերի
Միջազգային հանրությունն Իրանի հետ որևէ համաձայնության չի գնա միջուկային հարցով, եթե Թեհրանը չկատարի ստանձնած պարտավորությունները։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Հնարավոր է, որ Իրանը չկատարի այն, ինչի մասին պայմանավորվել էինք Լոզանում: Այդ դեպքում համաձայնություն չի լինի»,- ասել է Քերին։
Նա հաղորդել է, որ ուրբաթ մեկնելու է Վիեննա՝ «5+1» ձևաչափով հանդիպմանը։
«Կտեսնենք, թե ինչ կարող ենք անել այդ դեպքում»,-ասել է նա:










