«Իսլամական պետությունը» հարձակվել է Քոբանի բնակավայրի վրա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակման է անցել Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա, որը սահմանակից է Թուրքիային, գրում է Газета-ն։
Ահաբեկիչները մեքենա են պայթեցրել և սկսել են հարձակումը բնակավայրի 3 կողմերից։ Պայթյունի հետևանքով կան զոհեր, նրանց թիվը դեռ հայտնի չէ։
Բնակավայրը վերահսկվում է քուրդ ընդդիմադիրների կողմից, ովքեր այն հետ էին խլել ԻՊ-ից դեռևս հունվարին։










