Թուրքիան հերքել է տեղեկությունը, թե «Իսլամական պետության» զինյալները գրավել են Քոբանին
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի նահանգապետը հերքել է տեղեկություններն այն մասին, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները գրավել են թուրք-սիրիական սահմանի սիրիական մասում գտնվող Քոբանի քաղաքը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, աղբյուրները հաղորդել են, որ բախումների հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 70-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը հարձակում է իրականացրել թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող Քոբանիի վրա։ Ահաբեկիչները մեքենաներ էին պայթեցրել և երեք կողմից հարձակվել բնակավայրի վրա։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2014 թվականից զգալի տարածքներ է գրավել Սիրիայի և Իրաքի տարածքներում և խալիֆայություն հռչակել։










