Մեդվեդևը երկարաձգել է Եվրամիության դեմ պատասխան պատժամիջոցների ժամկետը

14:25 • 25.06.15

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից ապրանքների ներմուծման մթերային էմբարգոն երկարաձգելու մասին որոշումը, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Վարչապետի խոսքով՝ մթերային էմբարգոյի բոլոր գլխավոր կետերը պահպանված են։

 

«Շարքը փաստացիորեն ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ եղել է, բացառությամբ առանձին կոնկրետ կետերի։ Ցանկում մնում են անասնաբուծության նույն ապրանքները, ներառյալ՝ խոշոր եղջերավոր անասունների միսը, խոզի միսը, ձուկը, կաթը և կաթնամթերքը, բանջարեղենը, երշիկեղենը և այլն: Այդ բոլոր կետերը մնում են նույնը»,- հայտարարել է Ռուսաստանի վարչապետը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրներ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ, ինչին երկիրը պատասխանել է՝ պատասխան պատժամիջոցներ սահմանելով։