ՆԱՏՕ-ում քվեարկել են Մոլդովայի պաշտպանունակությունը մեծացնելու օգտին
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները չորեքշաբթի օրը քվեարկել են Մոլդովայի պաշտպանունակությունը մեծացնելու համար նախատեսված միջոցառումների փաթեթի օգտին, գրում է korrespondent.net-ը:
Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, դաշինքը կօգնի Մոլդովային արդիականացնել զինված ուժերը «մարզումների, աջակցության և կրթության» միջոցով։
Մոլդովան արտադաշինքային կարգավիճակով երկիր է, որը ՆԱՏՕ մտնելու ցանկություն չի հայտնել։ Անցած աշնանը երկիրը որոշել է միանալ պաշտպանունակության բարձրացմանն ուղղված դաշինքի նախաձեռնությանը։










