Մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսը

13:37 • 25.06.15

Մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս- պատրիարք Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ն։

 

Ինչպես տեղեկացնում է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի կայքը, Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի պատրիարքը մահացել է այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան՝ ժամը 8։45-ին, սրտի կաթվածից։

 

Հուղարկավորության մասին տեղեկությունը կհաղորդվի առաջիկայում։