Օբաման դահլիճից դուրս է հանել իրեն ընդհատած տրանսգենդերին (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը լեսբուհիների, բիսեքսուալների, գեյերի ու տրանսգենդերների նվաճումների վերաբերյալ ճառով է հանդես եկել, որի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, լատինամերիկացի տրանսգենդեր Ջենիսետ Գուտերեսը բացականչություններով մի քանի անգամ ընդհատել է նախագահի ելույթը, ինչից հետո Օբաման հրահանգել է տրանսգենդերին դուրս հանել դահլիճից:
«Լսե'ք, Դուք իմ տանն եք ու Ձեզ անհարգալից եք պահում: Եթե շարունակեք ընդհատել ինձ, ապա դրական պատասխան չեք ստանա»,-ասել է Օբաման 29-ամյա տրանսգենդերին, ով բողոքել է, որ սեռական փոքրամասնությունները ներկայացնող ներգաղթյալներին ԱՄՆ-ում շատ վատ են վերաբերվում:
Տեսնելով, որ Գուտերեսը բանի տեղ չի դնում իր նախազգուշացումը` Օբաման հրահանգել է անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան դահլիճից: Ինքը` Գուտերեսը, իր պահվածքն անհարգալից կամ սխալ չի համարում: Նրա կարծիքով՝ Օբաման պետք է լուռ լսեր իրեն ու այլ արձագանք տար:










