Լեհական ոստիկանությունը բռնել է Վարշավայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռն «ականապատողին»
Լեհական ոստիկանությունը հայտնել է Վարշավայի Մոդլին օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ավիաընկերության ինքնաթիռն «ականապատած» տղամարդուն ձերբակալելու մասին, գրում է gazeta.ru-ն:
Ոստիկանության ներկայացուցչի տվյալներով՝ աշխատակիցներն արագ պարզել են, թե որտեղից է ստացվել ինքնաթիռում պայթուցիկ նյութի մասին զանգը, և 48-ամյա տղամարդուն ձերբակալել են նրա տանը:
«Ապացույց չկա, որ մենք գործ ունենք կազմակերպված խմբավորման հետ, դա ավելի ճիշտ անպատասխանատու չարաճճիություն էր»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոդլին օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Ryanair-ի ինքնաթիռը, որը թռչում էր նորվեգական Օսլոյից: Ստուգումներից հետո պարզվել է, որ պայթուցիկ սարքի մասին տեղեկությունները սուտ են եղել:










