Բրիտանական էլիտար դպրոցի աշակերտներին մեղադրում են Օսվենցիմից գողություն անելու համար

12:15 • 25.06.15

Բրիտանական էլիտար դպրոցի 2 աշակերտ մեղադրվում է Լեհաստանում Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարից գողություն կատարելու համար։ Այս մասին ասվում է Քեմբրիջի Perse School դպրոցի հայտարարությունում, որտեղ սովորում են դեռահասները, գրում է Лента-ն։

 

17-ամյա Մարկուս Դելը և Բեն Թոմփսոնը տուգանվել են 269 դոլարով և դատապարտվել են մեկ տարվա պայմանական ազատազրկման։

 

Դպրոցի մամուլի խոսնակը նշել է, որ դեռահասները համագործակցել են հետաքննության հետ և ամբողջությամբ ընդունել իրենց մեղքը՝ ներողություն խնդրելով իրենց վարքի համար։ Դպրոցի տնօրեն Էդ Էլիոթը խոստացել է միջադեպի սեփական հետաքննություն վարել։

 

Թանգարանի ներկայացուցիչները թեև հայտնել են իրենց վրդովմունքը, սակայն առաջարկել են աշակերտների համար ավելի մանրամասն անհատական դասախոսություն կարդալ այն մասին, թե ինչ է եղել Օսվենցիմում։