Տաջիկստանը քաղաքացիությունից կզրկի արտասահմանում կռվող ահաբեկիչներին
Տաջիկստանի իշխանությունները քաղաքացիությունից կզրկեն նրանց, ովքեր երկրից հեռացել են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար, գրում է lenta.ru-ն:
«Քաղաքացիության մասին» օրենքում այդ դրույթն ընդունել է խորհրդարանի ստորին պալատը հինգշաբթի օրը՝ հունիսի 25-ին:
Ինչպես բացատրել է մարդու իրավունքների գծով լիազոր Զարիֆ Ալիզոդան, քաղաքացիները կզրկվեն պետության քաղաքացիությունից «ավտոմատ» կերպով, եթե նրանք կռվում են արտասահմանում ահաբեկչական կազմակերպության կազմում:
Նոր օրենքը նախատեսում է նաև քաղաքացիության ստացում «ըստ ծննդի»: Տաջիկստանի տարածքում ծնված ցանկացած անձ՝ անկախ իր ծնողների քաղաքացիության պատկանելությունից, կհամարվի պետության քաղաքացի:










