Ֆրանսիացի տաքսիստները գործադուլ են սկսել և փակել են Փարիզի օդանավակայանների մուտքերը
Ֆրանսիացի տաքսիստները զանգվածային գործադուլ են սկսել՝ բողոքելով չլիցենզավորված մասնավոր ուղևորափոխադրման դեմ, որն այժմ մեծ տարածում է գտնում հատուկ բջջային ծառայությունների շնորհիվ։
Բողոքի գլխավոր ակցիան այժմ անցկացվում է Փարիզում, որտեղ վարորդները կազմակերպված դուրս են եկել քաղաքի փողոցներ և արգելափակել մայրաքաղաքային շրջանի գլխավոր մայրուղիները, ինչպես նաև խոչընդոտում են մեքենաների մուտքը դեպի Փարիզի օդանավակայաններ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լարված իրավիճակ է ստեղծվում նաև նշանակությամբ 2-րդ Օրլի օդանավակայանի շրջակայքում։
Դժվարացել է մուտքը դեպի Փարիզի Հյուսիսային կայարան, որտեղից գնացքները մեկնում են Լոնդոն, Բրյուսել, Ամստերդամ։










