Հունաստանի վարչապետը վարկատուներին մեղադրել է շանտաժ անելու մեջ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քննադատել է երկրի վարկատուներին` հայտարարելով, որ «եվրոպական սկզբունքները հիմնված չեն շանտաժի և վերջնագրերի վրա»:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters գործակալությունը, հունական կառավարությունը կպայքարի փոխհամաձայնության հասնելու համար:
Ցիպրասը և նրա գլխավորած պատվիրակությունը մերժել են ներկայիս օգնության 5 ամսով երկարաձգման առաջարկը: Պատվիրակության ներկայացուցիչները, որոնց մեջբերում է The Guardian-ը, հայտարարել են, որ իրենց առաջարկված տեքստն առավել քիչ նպաստավոր է, քան ավելի վաղ հրապարակված հուշագրերը:
Բացի այդ, նշվում է, որ միջոցները, որ պետք է հատկացվեին Աթենքին, բավարար չէին երկրի բոլոր կարիքները հոգալու համար:










