Սանկտ Պետերբուրգում ազգությամբ հայ «օրենքով գող» է ձերբակալվել
Սանկտ Պետերբուրգում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Ռուբեն Կոսյանին, գրում է petrogazeta.ru-ն։
50-ամյա քրեական «հեղինակության» ձերբակալությունը տեղի է ունեցել «Տոկիո Սիթի» ռեստորանում:
Կոսյանը քրեական միջավայրում հայտնի է Ռուբեն Իվանովսկի մականունով:
Ձերբակալվածի մոտ 30 գրամ հաշիշ է հայտնաբերվել: Դա համարվում է խոշոր չափ և մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում:
ՌԴ-ում այս «օրենքով գողն» իրեն չափազանց հարմարավետ էր զգում Իվանովոյի շրջանում, գրում է աղբյուրը։
Արդեն մեկուկես տասնամյակ ոստիկանությունը չի փորձել քրեական «հեղինակությանը» քրեական պատասխանատվության ենթարկել:










