Դևիդ Քեմերոնը արտահերթ նիստ է հրավիրում Ֆրանսիայում և Թունիսում ահաբեկչություններից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը արտահերթ նիստ է հրավիրում Ֆրանսիայում և Թունիսում ահաբեկչություններից հետո, գրում է gazeta.ru-ն:
Նա հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում սոլիդարություն արտահայտելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թունիսում հյուրանոցի մոտ կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի:
Իսլամիստ ահաբեկիչները հարձակվել են Սեն-Կենտան-Ֆալավյե բնակավայրում գործարանի վրա, սպանել մեկ մարդու և պայթեցրել գազով տարան:










