Հոլանդացին 1000 չվերթ է իրականացրել 20 տարում` ամեն շաբաթ թռչելով տարբեր քաղաքներ
Նիդերլանդների հնագույն արքայական KLM ավիաընկերությունը հատուկ չվերթ է կազմակերպել իր մշտական ուղևորի հիշատակը հարգելու համար:
Ինչպես գրում է Euromag-ը` 1932-ին ծնված հոլանդացի Յան Մյուլը 20 տարուց ավելի` ամեն շաբաթ օր, թռել է Եվրոպայի տարբեր քաղաքներ: Հոլանդացին բաց չի թողել ոչ մի շաբաթ` այդ ողջ ընթացքում ավելի քան 1000 թռիչք իրականացնելով:
«Նա երեք օր իր տարերքի մեջ էր լինում. նրան դուր էր գալիս թռիչքին պատրաստվելը, և թռիչքի նախորդ օրը, բնականաբար թռիչքն ու վերադարձի հաջորդ օրը, երբ կիսվում էր տպավորություններով և արկածներով», - պատմում է ճանապարհորդի կինը:
Նա երբեք գիշերը չէր մնում այն քաղաքում, ուր թռել էր, քանի որ չէր ցանկանում միայնակ թողնել կնոջը:
Վերջին ճանապարհորդությանը նա մեկնել էր թոռան հետ` 2014-ի նոյեմբերի 8-ին` Ստոկհոլմ, որից մի քանի օր անց մահացել էր սրտի կաթվածից:










