Գերմանիան կուժեղացնի սահմանների անվտանգությունը

15:11 • 26.06.15

Գերմանական ոստիկանությունը մտադիր է ուժեղացնել հարևան երկրների հետ սահմանային հսկողությունը։ Նման որոշում է կայացվել հունիսի 25-ին Մայնցում դաշնային հողերի ներքին գործերի նախարարների համաժողովի ժամանակ, գրում է Deutsche Welle-ն։

 

Տվյալ որոշման պատճառը մեծ թվով հանցագործների և անօրինական ներգաղթյալների ձերբակալությունն է անցակետային ստուգման ժամանակ, որը սահմանվել է մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբ՝ Բավարիայում G7-ի գագաթաժողովի ժամանակ։