Երևանում հիվանդի մահվան դեպքով քրգործ է հարուցվել

20:27 • 26.06.15

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու բուժվող հիվանդի՝ Երևան քաղաքի բնակչուհի Ս. Պետրոսյանի մահվան հանգամանքները:

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից։


Երևանի բնակիչ Ա. Հարությունյանից հաղորդում է ստացվել, որ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» բժիշկ-քիմիաթերապևտի կողմից քաղցկեղի բուժման դեմ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացել է բուժվող իր մայրը։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

 

Նախաքննության ընթացքում Ա. Հարությունյանը ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ:

 

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու հիվանդի մահվան հանգամանքներն ու պատճառները։ Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձագետներին: