Մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը
Մոսկվայում այսօր 86 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ, հայտնի քաղաքական գործիչ Եվգենի Պրիմակովը, հայտնում է Интерфакс-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել քաղաքական գործչի մահվան կապակցությամբ։
«Նախագահին հայտնել են Եվգենի Պրիմակովի մահվան մասին ցավալի լուրը։ Նախագահը ցավակցում է հարազատներին և մտերիմներին, բոլոր նրանց, ով գիտեր նրան»,- հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։










