Թունիսում ահաբեկիչները հարձակվել են հյուրանոցների վրա ծովից՝ ափին մոտենալով փչովի նավով
Թունիսում հյուրանոցների վրա հարձակված ահաբեկիչները ժամանել են ծովից, հաղորդում է ТАСС-ը: Ինչպես պատմել են ականատեսները, անհայտ անձինք նախ հարձակվել են ծովափին զբոսաշրջիկների վրա, այնուհետև ներխուժել են «Իմպերիալ» հյուրանոցի շենք և կրակ բացել:
Ականատեսների տվյալներով՝ ահաբեկիչները զինված են եղել նաև ռումբերով:
Այս հարձակման զոհերի թիվը հասել է մինչև 27, ևս 20 հոգի վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը, ահաբեկչության զոհերի թվում կան նաև այլ երկրների՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թունիսում Սուս քաղաքում ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված զբոսաշրջային հինգաստղանի հյուրանոցի մոտ գտնվող ծովափում բացված հրաձգության արդյունքում զոհերի թիվը հասել է 19-ի:










