Թուրքիայում օդապարիկի վթարի հետևանքով 18 զբոսաշրջիկ է վիրավորվել

14:44 • 26.06.15

Թուրքիայի Կապադովկիայի զբոսաշրջային գոտում օդապարիկի վթարի հետևանքով բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկներ են տուժել:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, բռնկվել է օդապարիկում գտնվող գազային խողովակն ու օդապարիկի զամբյուղն սկսել է այրվել:



Դեպքի պահին օդապարիկում մոտ 20 զբոսաշրջիկ է եղել:



Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է 16-18 զբոսաշրջիկ:



Դեպքի վայրում շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են աշխատում: