«Բի 2» ռուսական ռոք խումբը որևէ առնչություն չի ունենում քաղաքականության հետ. Խմբի տնօրեն

14:17 • 27.06.15

«Բի 2» ռուսական ռոք խումբը երբևէ ոչ մի քաղաքում ոչ մի ակցիայի չի միանում և քաղաքականությանը չի խառնվում։ Այսօր հրավիրված ասուլիսին ասաց խմբի տնօրեն Իգոր Դանիլկինը՝ պատասխանելով հարցին, թե որևէ կերպ խումբը արձագանքելու է Բաղրամյան պողատայում տեղի ունեցող բողոքի ակցիային՝ հաշվի առնելով, որ ռոքը բողոքի ձայն է։


«Մենք քաղաքական հարցերի հետ չենք առնչվում»,- ասաց նա։


Հարցին, թե ինքն իրավասու է պատասխանել խմբի բոլոր անդամների անունից, Իգոր Դանիլկինը հաստատեց։