Մոսկվայում բերման են ենթարկել 12 հարբած ուսանողի, որոնք էմալապատ թասեր են «քշել» փողոցներում

12:42 • 27.06.15

Մոսկվայում շուրջ 700 ուսանողներ նշել են բուհն ավարտելու փաստը և հարբած սկսել էմալապատ թասեր «քշել», որոնցից ամենահարբած 12-ին ոստիկանությունը բերման է ենթարկել, գրում է ntv.ru-ն։

 

Մոսկվայի Բաումանի անվան համալսարանի ուսանողները գիշերը սկսել են Իզմայիլովսկի պողոտայում էմալապատ թասեր «քշել»՝ խախտելով հասարակական կարգը։

 

Նրաց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել՝ «հանրային վայրերում ալկոհոլային խմիչք օգտագործելու» հոդվածով։

 

Երբ նրանք սթափվել են, երիտասարդներին ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքից։