«Բախտավոր լինեք», «Տարոսը բոլորին». Հարսանիք՝ Բաղրամյան պողոտայում

16:10 • 27.06.15

Բաղրամյան պողոտայում հարսանիք է. հարս ու փեսային շարժման մասնակիցները դիմավորեցին ծափերով: «Համ-բույր, համ-բույր» վանկարկումներով նրանք ստիպեցին զույգին համբուրվել: Հարսը աղջիկների կողմ շպրտեց ծաղկեփունջը, որոշվեց, թե ով է հաջորդը:


Ցուցարարները զույգի՝ Կարինեի և Դավիթի, հետևից բղավում էին. «Բախտավոր լինեք»:  Նորապսակները արձագանքում էին՝ «Տարոսը բոլորին»:


Թե ինչու որոշեցին հարսանիքի մի մասն այստեղ անցկացնել, զույգը պատասխանեց. «Որովհետև  մենք էլ հայ ենք և ազգի մի մասնիկն ենք»:


Ցուցարարներից մեկը մոտեցավ, զույգին համբուրեց, շնորհավորեց. «Չմոռանաք, որ Բաղրամյանում պսակվեցիք»:


Հարս ու փեսայի գլխին նաև կոնֆետներ նետեցին: