Հունաստանը հրաժարվել է վարկատուների առաջարկից. Եվրոխմբի ղեկավար
Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբումի խոսքով՝ Աթենքը հրաժարվել է միջազգային վարկատուների առաջարկից. տեղեկացնում է ТАСС-ը:
«Ես զարմացած են Հունաստանի կառավարության որոշումից՝ բացասական առումով: Նրանք հրաժարվել են երեք ինստիտուտների վերջին առաջարկից: Այդ բացասական հիմքի վրա խորհրդարանին առաջարկել են հանրաքվե անցկացնել»,- ասել է Դեյսսելբումը:
Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը վարկատուների նոր առաջարկը՝ 5 ամսով ֆինանսական օգնություն տրամադրելու համար «ոչ ադեկվատ» էր որակել:










