Քրդերը վերադարձրել են Քոբանի քաղաքի նկատմամբ վերահսկողությունը. France-Presse

14:27 • 27.06.15

Քրդական զորքերը վերադարձրել են սիրիական Քոբանի քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, որն ավելի վաղ գրավվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, հայտնում է Agence France-Presse-ը Twitter-ում։

 

Լրագրողներին այդ մասին հայտնել են ակտիվիստները և Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի ներկայացուցիչները։

 

Գրոհայինները Քոբանիի վրա հարձակումը սկսել էին հունիսի 25-ին։ Մեկ օր անց ահաբեկիչները Քոբանիում սպանել էին 146 խաղաղ բնակչի։