Հս. Կորեան կուժեղացնի ներմուծվող գրքերի և սարքերի վերահսկողությունը

13:57 • 27.06.15

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հանձնարարել են ուժեղացնել սահմանների վերահսկողությունը, որպեսզի երկրի տարածք չներմուծվեն այնպիսի գրքեր, հրատարակություններ և տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ, որոնք կարող են «խախտել հասարակական կարգը», գրում է ТАСС գործակալությունը։

 

Այս մասին հայտնել են Ռուսաստանում Հս. Կորեայի դեսպանատնից։

 

Արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ երկիր ժամանած որոշ արտասահմանցի զբոսաշրջիկներ հեռանալուց հետո թողնում են տպագիր նյութեր և հիշողության քարտեր, որոնք կրում են «զրպարտիչ քարոզչություն, որը կարող է վարկաբեկել երկիրը և դրա հասարակական կարգը»։