Նյու Յորքից Քուվեյթ թռչող ինքնաթիռում արտակարգ դրություն է հայտարարվել
Քուվեյթական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռում, որը չվերթ է իրականացրել Նյու Յորքից, հայտարարվել է արտակարգ դրություն, հաղորդում է Газета-ն՝ հղում անելով Sky News-ին։
«Նյու Յորքից Քուվեյթ չվերթ իրականացնող ինքնաթիռում արտակարգ դրություն է հայտարարվել և փոխվել է ուղղությունը դեպի Մեծ Բրիտանիա»,- ասվում է հաղորդագրությունում։
Պարզվում են միջադեպի բոլոր հանգամանքները։










