Քուվեյթում ահաբեկչության հետ կապ ունենալու ենթադրությամբ մարդիկ են ձերբակալվել

17:18 • 27.06.15

Քուվեյթի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են երկրի մզկիթներից մեկում ահաբեկչություն իրականացնելու համար, որին զոհ էր գնացել 27 մարդ:


«Շատ կասկածյալներ, որոնք կարող էին մահապարտ-ահաբեկչի հետ կապ ունեցած լինել, ձերբակալվել են»,- հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:


Մեկ օրում իսլամիստները հարձակումներ էին իրականացրել Սոմալիում, Ֆրանսիայում, Քուվեյթում և Թունիսում: Քուվեյթի իմամ ալ-Սադեկի մզկիթում ահաբեկչությունը տեղի էր ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ընթացքում: Մահապարտը մտել էր շենք և գործի էր դրել պայթուցիկ սարքը:

 

Արդյունքում ավերվել էին պատերն ու առաստաղը: Ավելի քան 200 մարդ վիրավորվել էր:


Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: