Երբ քաղաքապետարանը երաշխավորել է, որ գույքը չի վնասվի՝ «Սանիթեք»-ը համաձայնել է իրականացնել Բաղրամյան պողոտայի աղբահանությունը

14:26 • 27.06.15

Երևանի քաղաքապետարան երաշխավորմամաբ  «Սանիթեք» կիրականացնի Բաղրամյան պողոտայի աղբահանությունը: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության ներկայացուցիչ Հովհաննես Ահարոնյանը:


Նշենք, որ երեկ «Սանիթեք» ընկերությունը հրաժարվել էր աղբը դուրս բերել Բաղրամյան պողոտայից:


Հովհաննես Ահարոնյանը նշեց, որ նստացույցի առաջին օրերին աղբահանությունը կատարվել է բարձր մակարդակով, բայց քանի որ երկու օր առաջ մեքենայի վրա են բարձրացել ցուցարարները և նրա իսկ խոսքով՝ փորձ է արվել «առգրավել» մեքենան,  մասնավոր ընկերությունը սեփական գույքը պահպանելու համար հրաժարվել է աղբահանություն իրականացնել այդ փողոցից:


Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ քաղաքապետարանը պատասխանատվությունը վերցրել է իր վրա և հանձնարարել ընկերությանը բարձր մակարդակի մաքրություն իրականացնել Բաղրամյան պողոտայում: