25 000 թունավոր սարդ «գրոհել են» Ավստրալիայի Մանինգրիդա քաղաքը
Ավստրալիայի Մանինգրիդա քաղաքը 25 հազար մորմ է շրջափակել: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` Metro-ին հղումով, թունավոր սարդերը գրավել են բնակելի հատվածի փողոցները, որտեղ մոտ 2000 մարդ է բնակվում:
Մասնագետ Ռոբերտ Ռեյվենը հայտնել է, որ գիտնականները դեռևս չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչով է պայմանավորված սարդերի հարձակումը քաղաքի վրա:
Նրա խոսքով` մի վայրում սովորաբար 200-300 մորմ է հավաքվում: Նա կարծում է, որ սարդերի միգրացիայի պատճառ կարող էր դառնալ կենսամիջավայրի պայմանների փոփոխությունը:










