Նյու Յորքի բնակիչներին Պուտինի և մատրյոշկաների պատկերներով շապիկներ են բաժանել
Ամերիկյան Նյու Յորք քաղաքում «Ամերիկայի ռուս երիտասարդությունը» կազմակերպության ներկայացուցիչները հանելուկների մրցույթ են անցկացրել, որի նպատակն է եղել ընդլայնել Ռուսաստանի վերաբերյալ ամերիկացիների մտահորիզոնը, գրում է lenta.ru-ն։
Ճիշտ պատասխանների համար մասնակիցներին տրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և մատրյոշկա տիկնիկի պատկերով շապիկներ, ինչպես նաև՝ օրացույցներ։
«Հարցերը բարդ չեն եղել. օրինակ՝ ո՞րն է աշխարհի ամենամեծ երկիրը կամ ո՞ր երկիրն է ամենամեծ ներդրումն ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում։ Չնայած դրան՝ շատերը չգիտեն նույնիսկ այսքան պարզ հարցերի պատասխանները»,-պատմել է կազմակերպության ներկայացուցիչ Իգոր Կոչանը։
Նրա խոսքով՝ ամերիկացիների համար ՌԴ ամենահայտնի քաղաքներն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին և Ստալինգրադը։










