Հրապարակվել է Թունիսում հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության տեսանյութը (տեսանյութ)

10:38 • 27.06.15

Թունիսում 5-աստղանի հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որտեղ զոհվել է 39 մարդ, հայտնում է gazeta.ru-ն։

 

Նախօրեին Թունիսում և Քուվեյթում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի ընդհանուր թիվը 66 է։ Հիշեցնենք, որ Քուվեյթի մզկիթում հնչած պայթյունի զոհն է դարձել 27 մարդ, 227 մարդ վիրավորվել է։ Ինչպես փոխանցում է Газета-ն՝ Քուվեյթում ահաբեկչության պատասխանատվությունը նույնպես ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

 

Ի դեպ, YouTube-ում հայտնվել է Թունիսի 5-աստղանի հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության տեսանյութը.