Թուրքիայի ափերի մոտ միմյանց են բախվել զբոսանավն ու նավթային տանկերը
Դարդանելի նեղուցի հյուսիսային մասում բախվել են Celestyal Crystal զբոսանավը և STI Pimlico նավթային տանկերը, գրում է Газета-ն։
Բախման հետևանքով 2 նավերն էլ վնասվել են, տուժածներ կան նաև ուղևորների շրջանում։
Նշվում է, որ Հունաստանից Ստամբուլ ուղևորվող նավում գտնվել է 853 ուղևոր և անձնակազմի 382 անդամ։
Տուապսեից Մալթա շարժվող տանկերը վնասվել է բեռների հատվածում, սկսվել է նավթի արտահոսք դեռևս անորոշ ծավալներով։
Բախումը տեղի է ունեցել 2 նավերի կապիտանների սխալի հետևանքով, որոնց նախապես զգուշացրել էին վթարի վտանգի մասին։










