Սպիտակ տունը ծիածանի գույներով է ներկվել՝ տոնելով ԱՄՆ-ի ողջ տարածքում միասեռ ամուսնությունների օրինականացումը (նկարներ, տեսանյութ)

11:11 • 27.06.15

ԱՄՆ-ի Սպիտակ տունն անցած գիշեր ներկվել է ծիածանի գույներով, որով նախագահականը ցանկացել է իր համերաշխությունն ու շնորհավորանքը հայտնել ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ որոշմանը: 

 

Նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ ասվում է, որ շենքը ներկվել է ծիածանի գույներով, որպեսզի ցույց տա իրենց անսասան հավատարմությունն աշխարհում և ԱՄՆ-ում տեղի ունեցող առաջընթացին և իրավահավասարությանը, գրում է lenta.ru-ն։ 

 

Սպիտակ տան լուսավորումից հետո շենքի մոտ հավաքվել են մի շարք ԼԳԲՏ ակտիվիստներ և զբոսաշրջիկներ և լուսանկարներ արել։

 

Բացի այդ, ԱՄՆ-ն խոստացել է նպաստել ամբողջ աշխարհում նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը, որի մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին։

 

«Գերագույն դատարանի որոշումը հստակ ուղերձ է հղում երկրագնդի բոլոր անկյուններին այն մասին, որ խտրականության վրա հիմնված ոչ մի օրենք չի կարող դիմակայել արդարության ալիքին»,-ասվում է Քերիի հայտարարությունում։