Երևան-Իջևան ճանապարհին ավտոբուսը բախվել է «Գազ 24»-ին. «Գազ 24»-ը ճզմվել է, ուղևորները՝ 2 եղբայր, մահացել են. shamshyan.com

14:57 • 27.06.15

Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դեպի Իջևանի ուղղությամբ մարդատար 556 QQ 56 համարանիշի ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազ 24» մակնիշի ավտոմեքենային:


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հարվածի արդյունքում «24»-ն ամբողջովին ճզմվել է և ավտոբուսի հետ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով «24»-ի մեջ գտնվող Նարեկ Պետրոսյանն ու Հարութ Պետրոսյանը տեղում մահացել են:
 


Տեղեկացվում է, որ ավտոբուսը հավանաբար տեղափոխելիս է եղել ուղևորների ու չի բացառվում, որ վարորդը նիրհել է ղեկին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածները հորեղբոր տղաներ էին և բնակվում էին Ծովագյուղում: Այսօր նրանցից մեկի ծննդյան օրն էր, իսկ մյուսի հոր մահվան տարելիցը:

 

Շարունակությունը՝ այստեղ: