Հարավային Կարոլինայում ակտիվիստուհին հանել է Կոնֆեդերացիայի դրոշը
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չառլստոն քաղաքում ակտիվիստ ցուցարարուհին մագլցել է նահանգային օրենսդիր ժողովի շենքի դիմաց գտնվող դրոշակաձողի վրա և պոկել Կոնֆեդերացիայի դրոշը: Այս մասին հաղորդում է The independent-ը:
Ավելի վաղ Հարավային Կարոլինայի նահանգապետը կոչ էր արել հանել նահանգի օրենսդիր մարմնի շենքի առաջ տեղակայված դաշնայինների (հարավային նահանգների կողմնակիցները 1860-65 թթ քաղաքացիական պատերազմի ժամանակ) դրոշը, ովքեր պատերազմի ժամանակ կողմ էին հանդես գալիս ստրկատիրության պահպանմանը:
Այս պահանջի համար առիթ էր դարձել այն, որ հենց այդ դրոշը ձեռքին լուսանկարվել էր Դիլան Ռուֆը, ով մեղադրվում է անցյալ շաբաթ աֆրոամերիկյան եկեղեցում 9 մարդու սպանելու մեջ:










