Թայվանյան ջրաշխարհում պայթյունից տուժածների թիվը գերազանցել է 500-ը (լուսանկարներ,տեսանյութ)

11:05 • 28.06.15

Թայվանի Սինբեյ քաղաքում Formosa Water Park ջրաշխարհում անցկացվող Color Play Asia գույների փառատոնի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո բռնկված հրդեհի հետևանքով  ավելի քան 500 մարդ է տուժել, գրում է lenta.ru-ն։
 

Վերջին տվյալների համաձայն` տուժել է ընդհանուր առմամբ 516 մարդ, որոնցից 194-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ շատերի մոտ այրվել է մարմնի ավելի քան 50%-ը։


Բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա 39 հիվանդանոցներ։
Առողջապահության նախարարությունը հանձնարարել է 4 մոտակա քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Տայբեյում գտնվող հիվանդանոցներին պատրաստ լինել ընդունել հիվանդներին։