Տղամարդը փորձել է մեկ օր անցկացնել բարձրակրունկներով` ապացուցելու, որ կանայք «նվնվաններ են», սակայն ձախողել է

22:25 • 01.07.15

Անընդհատ լսելով կանանց բողոքները, թե ինչպես են ստիպված ողջ օրը բարձրակրունկների վրա անցկացնել, ամերիկացի մի տղամարդ որոշում է մի ամբողջ օր բարձրակրունկ կոշիկներ հագնել` ապացուցելու, որ աղջիկները «ուժեղ բողոքողներ են»: Ամերիկացու մեկօրյա արկածները ներկայացնում է Oddity Central-ը:


Ինչպես կփաստեն կանայք` բարձրակրունկ կոշիկը ստիպում է ձգվել ու գեղեցիկ կեցվածք ընդունել, սակայն երկար ժամանակով դրանցով քայլելը, մեղմ ասած, հեշտ չէ:


Ամերիկացի Բրենդոն Քոհենին հաջողվել է ավարտին հասցնել իր առաքելությունը. նա մի ամբողջ օր անցկացրել է բարձրակրունկներով, սակայն դիմացել է 08:30-ից մինչև 19:15-ը և ժամանակի մեծ մասն անցկացրել է նստած, քանի որ դժվարացել է կանգնել:



Ինչպես ցանկացած արտասովոր փորձ նրա նախաձեռնությունը ևս լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցների կողմից: